Հայկական թիմերը մի շարք ընկերական հանդիպումներ են անցկացնում նախապատրաստական հավաքների շրջանակում:
Բարձրագույն խմբի մասնակից «Նոան» հյուրընկալվել է Առաջին խմբի մասնակից ԲԿՄԱ-ին և հաղթել 4:3 հաշվով:
«Նոայի» գոլերը խփել են Կիրիլ Բորը, Ռոկաս Կրուսնաուսկասը, Մաքսիմ Մայրովիչը և Էրիկ Մալխասյանը: «Բանակայինների» կազմում գոլով աչքի են ընկել Ժիրայր Շաղոյանը, Նարեկ Գրիգորյանը և Համլետ Մինասյանը: