«Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի 20-ամյա հարձակող Նարեկ Գրիգորյանը հանդես կգա Լեհաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Յագելոնիա» ակումբում, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Ուրարտու» և «Յագելոնիա» ակումբների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Գրիգորյանը Լեհաստան է տեղափոխվել վարձակալական հիմունքներով` հետագայում տրանսֆերի գնման հնարավորությամբ: Նոր ակումբում Գրիգորյանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով: Այս պահին «Յագելոնիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։
Ժամանակին լեհական ակումբի կազմում հանդես է եկել նաև Ռոբերտ Արզումանյանը: Ընթացիկ մրցաշրջանում Գրիգորյանն «Ուրարտուում» անցկացրել էր 21 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ:
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Գրիգորյանը նշել էր իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում: