Նիդեռլանդների թագավորական ֆուտբոլային միությունը հայտարարել է, որ երկրի ազգային հավաքականը հանդիպումներ չի անցկացնի Ռուսաստանի և Բելառուսի հետ։
Ավելի վաղ Ռուսաստանի դեմ բոյկոտին միացել էին նաև Լեհաստանը, Շվեդիան, Չեխիան, Ալբանիան, Իռլանդիան, Շվեյցարիան և Անգլիան։ Նշված երկրների ազգային թիմերը ևս չեն մասնակցի ռուսների դեմ հանդիպումներին։
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային խաղերի շրջանակում Ռուսաստանին բաժին էր հասել Լեհաստանի հավաքականը։