Նորվեգիան և Ուելսը հրաժարվում են միջազգային հանդիպումներում Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց։
Այդ մասին հայտնի է դարձել Նորվեգիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունից։
Նախկինում Ռուսաստանի հավաքականի հետ խաղալուց հրաժարվել էին Շվեդիան, Լեհաստանը, Չեխիան, Անգլիան և Ալբանիան։
Պատճառը Ուկրաինայում տիրող ռազմական իրավիճակն է։