ՄՕԿ-ի անդամ, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի (RTF) նախագահ Շամիլ Տարպիշչևը մեկնաբանել է ՖԻՖԱ-ի որոշումը՝ Ռուսաստանին զրկել իր տարածքում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու, երկրի ազգային հավաքականին զրկել ազգային դրոշի ու հիմնի իրավունքից։
«Մենք պետք է խաղանք Սերբիայում. այնտեղ մեզ կաջակցեն, դա 100% է: Կամ Սերբիա, կամ Չինաստան։ Չինաստանում նույնիսկ մեզ կվճարեն խաղալու համար։
Բայց կան այլ տարբերակներ: Հիանալի կլիներ վերցնել և խաղալ Սիրիայում, ծաղրել այս որոշումները։ Կան այլ լուծումներ՝ Կուբա կամ Վենեսուելա։
Բայց ընդհանրապես, ես հիմա բողոք կգրեի ՖԻՖԱ-ի նման որոշման դեմ, քանի որ միշտ ասվում է, որ սպորտը քաղաքականությունից դուրս է։ Սա խտրականություն է ֆուտբոլի նկատմամբ»,- Տարպիշչևի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։