Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Զերբին որոշել է հեռանալ Ուկրաինայից, հայտնում է Tuttomercatoweb-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իտալացի մասնագետն ու իր մարզչական շտաբը գնացքով լքել են Կիևը և մեկնել Լեհաստանի հետ սահման, ուր պետք է ժամանեին երեկ երեկոյան։
Ավելի վաղ դե Զերբին հրաժարվել էր հեռանալ Ուկրաինայի մայրաքաղաքից՝ ասելով, որ «հանքափորների» խաղացողներն իրեն տեսնում են որպես լիդեր, և նա կմնա Կիևում այնքան ժամանակ, մինչև վերջին լեգիոները տարհանվի Ուկրաինայից։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին դադարեցվեց Ուկրաինայի ֆուտբոլի առաջնությունը։