ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արդեն որոշել է հանդես գալ ամերիկյան «Ինտեր Մայամիում»:
Այս մասին հայտնում է ֆրանսիացի լրագրող Ֆրեդերիկ Հերմելը։ Ըստ աղբյուրի՝ արգենտինացի հարձակվողն արդեն ֆինանսական փաստաթղթեր է պատրաստում ԱՄՆ տեղափոխվելու համար։
«Մեսսին կլինի Մայամիում.․․ Որքա՜ն քննադատություն և վիրավորանքներ ստացա, երբ մեկուկես տարի առաջ առաջինն էի ասել այս համատեղ նախագծի մասին։
Մեսսին ԱՄՆ-ում արդեն ֆինանսական փաստաթղթեր է պատրաստում, և նա մտադիր է խաղալ Ֆլորիդայում»,- գրել է Հերմելը Twitter-ում: