«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է հարձակվող Ուսման Դեմբելի մասին, որի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: Ֆրանսիացի ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի՝ «Ատլետիկի» դեմ խաղում դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ, իսկ կատալոնացիները 4-0 հաշվով հաղթանակ են տարել.
«Արդյոք կարո՞ղ է Դեմբելեն մնալ «Բարսելոնայում»: Դա իմ գործը չէ, ես դա չեմ մեկնաբանի: Սա կախված է Ուսմանից և ակումբից:
Նա պրոֆեսիոնալ է, ես միշտ նրան պաշտպանում եմ: «Ատլետիկի» դեմ խաղում մենք տեսանք այն Դեմբելեին, որին միշտ ցանկանում էինք տեսնել»,- Չավիի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Թվիթերի իր էջում: