ATP-ի պաշտոնական կայքը ներկայացրել է թենիսիստների թարմացված վարկանիշը փետրվարի 28-ի դրությամբ։
Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևը պաշտոնապես դարձել է աշխարհի առաջին ռակետը։ Նա դուրս եկավ առաջին հորիզոնական՝ 150 միավորով գերազանցելով սերբ Նովակ Ջոկովիչին։ Այն, որ վարկանիշը գլխավորելու է Մեդվեդևը, հայտնի դարձավ դեռ անցյալ շաբաթվա կեսերին, երբ Ջոկովիչը Դուբայի մրցաշարի քառորդ եզրափակիչում (ATP-500) պարտվեց չեխ Իրժի Վեսելիին։
Այս պահին Մեդվեդևն ունի 8615 միավոր, Ջոկովիչը՝ 8465։ Լավագույն հնգյակում են նաև գերմանացի Ալեքսանդր Զվերևը (7515), իսպանացի Ռաֆայել Նադալը (6515) և հույն Ստեֆանոս Ցիցիպասը (6445)։
ATP վարկանիշ (փետրվարի 28)
1․ Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 8615 միավոր
2 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 8465
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 7515
4 (5). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6515
5 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 6445
6 (7). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 5000
7 (6). Մատեո Բերետինի (Իտալիա) — 4928
8 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3915
9 (9). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3883
10 (11). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3496