«Վիլյառեալի» հարձակվող Յերեմի Պինոն Լա Լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղում դարձել է պոկերի հեղինակ։
Առաջին խաղակեսում հարձակվողը խփել է 3 գնդակ։
Այսպիսով, Պինոն դարձավ Իսպանիայի առաջնության պատմության մեջ առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (19 տարեկան 129 օրական)։
Պինոն գերազանցեց Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին խաղացող Ադրիան Էսկուդերոյի ռեկորդը, ով առաջին խաղակեսում հեթ-տրիկի հեղինակ դարձավ 1947 թվականի մարտին՝ 19 տարեկան 157 օրական հասակում։