«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ատլետիկի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4-0).
«Ես սպասում էի այսպիսի հանդիպման, քանի որ թիմը գնալով ավելի լավն է դառնում, խաղացողները շատ լավ են մարզվում: «Ատլետիկը» հիանալի թիմ է, բայց մենք լավ խաղ անցկացրինք, վստահ խաղացինք պաշտպանությունում և ճնշում էինք գործադրում գնդակի կորստից հետո։
Զգացողությունը հիանալի է, մենք հենց դրա համար ենք աշխատում: Ես երջանիկ եմ՝ երկրպագուների հետ ներդաշնակության, ամեն ինչի պատճառով։ Ուրախ եմ թիմի համար։
Տիտղոսի համար պայքա՞ր. այս պահին ոչինչ չենք բացառում՝ նկատի ունենալով, որ «Ռեալն» ուժեղ է։ Մենք պետք է բարձրանանք աղյուսակում: Մենք դեռ չորրորդն ենք, այժմ պետք է դառնանք երրորդը»,- մեջբերում է Չավիին Marca-ն։