«Միլանի» 40-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է՝ ինչու դեռևս չի մտածում կարիերան ավարտելու մասին.
«Իմ ապագան ֆուտբոլն է, իմ աշխարհը՝ ֆուտբոլը: Իհարկե, ես հիասթափված եմ, որ այս պահին չեմ կարողանում խաղալ, դա իսկապես ինձ ցավ էպատճառում, հատկապես երբ գործերն այնքան էլ լավ չեն: Ես ցանկանում եմ լինել այնտեղ և օգնել թիմին, մենք մեծ գործեր ենք արել այն ժամանակից ի վեր, ինչ ես եկել եմ, և հիմա մեզ մեկ տարր է պակասում՝ տիտղոսը:
Մենք պայքարում ենք տիտղոսի համար, և ես չեմ ավարտի կարիերաս, քանի դեռ այս թիմի հետ որևէ բան չեմ նվաճել»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ընթացիկ մրցաշրջանում շվեդ հարձակվողն Ա Սերիայի 15 խաղում դարձել է 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: