Բունդեսլիգայի 24-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի հարկի տակ 1-1 հաշվով ո-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետ։
35-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Տորգան Ազարը։ 78-րդ րոպեին Նոա-Ջոել Սարենրենը վերականգնեց հաշվի հավասարությունը։
«Բորուսիան» վաստակեց 50 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ «Աուգսբուրգը» 23 միավորով 15-րդ տեղում է։