Լա Լիգայի 26-րդ տուրում «Սևիլիան» 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան Իվան Ռակիտիչը և Մունիր Էլ-Հադդադին։ Հյուրերի միակ գոլը խփեց Սերխիո Կանալեսը։
«Սևիլիան» վաստակեց 54 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ «Բետիսը» 46 միավորով երրորդ տեղում է։