«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը թիմի հետ։ Անգլիական ակումբի և ֆուտբոլիստի ներկայացուցիչները բանակցություններ են վարում պայմանագրի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, 21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Ֆոդենը աշխատավարձի բարձրացում կստանա։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։