«Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Catalunya Radio-ն, սենեգալցու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։
Ըստ աղբյուրի՝ պաշտպանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավին։
30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։