«Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկով։
Այդ մասին հայտնում են Чемпионат-ը և Soccer․ru-ն` հղում անելով «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքին։
Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ «կարմիր-սպիտակների» ղեկավարները չեն բացառել նման տարբերակը։
«Սպարտակ»-«Լայպցիգ» հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ակումբները, որոնք դեռևս մասնակցում են եվրոպական մրցաշարերին, ինչպես նաև ազգային հավաքականները պետք է տնային հանդիպումներն անցկացնեն չեզոք մարզադաշտում։ Այս մասին ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ։