Ռիգայի «Դինամոյի» ղեկավարությունը որոշել է լքել հոկեյի Մայրցամաքային լիգան (KHL)՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Դինամոն» հիմնադրվել է 2008 թվականին, 2008/09 մրցաշրջանից ակումբը հանդես է գալիս KHL-ում։
Թիմի լավագույն արդյունքը Գագարինի գավաթի 1/4 եզրափակիչ դուրս գալն էր 2010 և 2011 թվականներին։
Նախորդ առաջնությունում, որն ավարտվեց ժամկետից շուտ, Ռիգայի թիմը զբաղեցրեց վերջին՝ 12-րդ տեղը Արևմտյան կոնֆերենցիայում։