«Չելսին» ցանկանում է կրկին պայմանագիր կնքել «Ռոմայի» հարձակվող Թամմի Աբրահամի հետ: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Նախորդ տարի լոնդոնյան ակումբը խաղացողի տրանսֆերը վաճառել էր հռոմեական ակումբին 40 միլիոն եվրոյով։
Այժմ «Չելսին» պետք է երկու անգամ ավելի շատ վճարի խաղացողի համար․ «Ռոման» ֆուտբոլիստին բաց կթողնի նվազագույնը 80 մլն եվրոյի դիմաց։
Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 18 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։