Լիոնել Մեսսին ժամանել է Բարսելոնա, հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն։
ՊՍԺ-ի հարձակվողը վայրէջք է կատարել Կատալոնիայի մայրաքաղաքում տեղական ժամանակով 1:30-ին:
Արգենտինացին մեկնել է Բարսելոնա՝ այնտեղ նշելու կնոջ ծննդյան օրը։
Երեկ Մեսսին մասնակցել է Լիգա 1-ի «Սենտ Էտյենի» դեմ ամբողջ հանդիպմանը (3:1) և երկու գոլային փոխանցում կատարել։