«Տոտենհեմի» հարձակվողներ Սոն Հին Մինը և Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի ռեկորդ են սահմանել համատեղ գոլերի քանակով:
Դա տեղի է ունեցել «Լիդս Յունայթեդի» դեմ խաղում, որը լոնդոնյան ակումբը հաղթել է 4-0 հաշվով։
85 րոպեին Հարի Քեյնը գոլային փոխանցում կատարեց կորեացի հարձակվողին, որը դարձավ Պրեմիեր լիգայի այս դուետի 37-րդ գոլը․ հենց այդքան գոլ են հեղինակել ֆուտբոլիստները՝ կատարելով միմյանց գոլային փոխանցումներ։ Ֆուտբոլիստները միասին են խաղում արդեն 6-րդ մրցաշրջանն անընդմեջ։
Նախորդ ռեկորդը՝ 36 գոլ, պատկանում էր Դիդյե Դրոգբային և Ֆրենկ Լեմպարդին: Նրանք միմյանց օգնել են աչքի ընկնել այդքան անգամ 8 մրցաշրջանների ընթացքում։