ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է այն մասին, թե արդյոք կարող է գոլերի քանակով շրջանցել Էդինսոն Կավանիին ՊՍԺ-ում կազմում։
Փետրվարի 26-ին Մբապեն դուբլի հեղինակ դարձավ Լիգա 1-ի՝ «Սենտ Էտյենի» հետ խաղում։ 23-ամյա ֆրանսիացու համար այս գոլերը 155-րդ և 156-րդն էին ՊՍԺ-ի կազմում։ Դրա շնորհիվ Կիլիանը հավասարվեց Զլատան Իբրահիմովիչին ակումբի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում։ Երկուսն էլ զիջում են միայն Կավանիին, ով փարիզեցիների կազմում 200 գոլ է խփել: Նշենք, որ հունիսի 30-ին Մբապեն կարող է դառնալ ազատ գործակալ։
«Մենք գիտենք Իբրայի արժանիքները, նա ակումբի խորհրդանիշն է, ուստի ես հասել եմ ամենաբարձր չափանիշներին, մտել եմ նեղ շրջանակ: Ինձ հաջողվեց հավասարվել նրան։ Եթե խնդիրներ չլինեն, կփորձեմ շրջանցել։
Այո, Կավանին առաջ է, տեսնենք, թե ինչ կլինի հետո: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուի կոչումը չի կարելի անտեսել, այնպես որ տեսնենք, թե ինչ կլինի»,- Մբապեին մեջբերում է L’Équipe-ին։