«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մեկնաբանել է իր վերադարձը ֆուտբոլ։
259 օր առաջ Էրիկսենը սրտի կաթված էր ստացել Դանիայի հավաքականի խաղում ԵԱ-ում։ Երեկ նա խաղադաշտ է մտել «Նյուքասլի» հետ խաղում՝ փոխարինման դուրս գալով 52-րդ րոպեին։
«Ես շատ ուրախ եմ. անցնել այն, ինչի միջով անցել եմ ու վերադառնալ…
Հրաշալի զգացողություն է։ Թեև իմ ընտանիքն ավելի լուրջ բաների միջով է անցել», — Էրիկսենին է մեջբերում AP News-ը։