Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սպարտակ Տրնավային»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկի ոչ-ոքի՝ 0-0։
Տանտերերի կազմում հանդիպման 73-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Այս խաղից հետո «Սլովանը» 53 միավորով շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։