Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի տնային խաղում ՊՍԺ-ն 3-1 հաշվով հաղթեց «Սենտ Էտյենին»:
Փարիզյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեն մասնակցել է իր թիմի բոլոր երեք գոլերին՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Նրա թիմակից Լիոնել Մեսսին երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Եվս մեկ գոլ հյուրերի դարպասն ուղարկեց կիսապաշտպան Դանիլո Պերեյրան. պարտվողների կազմում միակ գոլը խփեց Դենիս Բուանգան։
ՊՍԺ-ն 62 միավորով շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, «Սենտ Էտյենը» 22 միավորով 16-րդ տեղում է: