Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) խորհրդակցում է «Գազպրոմ» կորպորացիայի հետ հովանավորչական գործարքի դադարեցման հետ կապված իրավական հարցերի շուրջ, հայտնում է The Guardian-ը։
ՈւԵՖԱ-ն երեկ՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխել է Փարիզ։
Անցյալ տարվա մայիսին «Գազպրոմը» երկարաձգեց պայմանագիրը ՈւԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը, որով ընկերությունը դարձավ երկու Եվրոպայի առաջնությունների հովանավոր, ինչպես նաև շարունակում է համագործակցությունը Չեմպիոնների լիգայի հետ։
Հրատարակության համաձայն՝ 2018-2021 թվականների համար Գազպրոմի հովանավորչական գործարքը ՈւԵՖԱ-ին տարեկան մոտ 40 միլիոն եվրո է բերել։ Այս գործարքն ընդլայնվել է՝ ներառելով միջազգային մրցաշարերի հովանավորությունը: