Դանիայի առաջնության 19-րդ տուրում «Վեյլեն» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է «Օրխուսին»։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը, ով դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման ամենավերջում։ Այս հաղթանակից հետո «Վեյլեն» 12 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է։