Հարի Լինեկերն առաջարկել է Ռուսաստանին դուրս թողնել ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆից։
«Եթե ՖԻՖԱ-ն Աշխարհի գավաթի փլեյ-օֆֆում հաղթանակը տա Լեհաստանին և հեռացնի Ռուսաստանին (եթե, իհարկե, նրանք չհեռանան Ուկրաինայից), դա հզոր և իմաստալից ազդանշան կլինի»,- գրել է Լինեկերը Twitter-ում։
Այսօր Լեհաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սեզարի Կուլեշան ասել է, որ ազգային հավաքականը հրաժարվում է Ռուսաստանի հետ խաղից։
Դրանից հետո Լեհաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները հայտարարեցին Ռուսաստանի հետ խաղալուց հրաժարվելու մասին։