Թուրինի «Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտարարել է, որ չի մասնակցի ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆում Ռուսաստանի դեմ խաղին։
«Իմ կինը ծնվել է Ուկրաինայում, ուկրաինական արյուն է հոսում տղայիս երակներում, մեր ընտանիքի մի մասը դեռ Ուկրաինայում է, իմ կոլեգաներից շատերը ուկրաինացիներ են, և նրանք բոլորը հիանալի մարդիկ են։ Տեսնելով նրանց դեմքերի տառապանքը և վախն իրենց երկրի համար՝ ես հասկանում եմ, որ չեմ կարող տեղում կանգնել և ձևացնել, թե ոչինչ չի եղել։
Մարտի 24-ին մենք պետք է խաղայինք Ռուսաստանի դեմ փլեյ-օֆֆի խաղում՝ Քաթարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Ու թեև այս տողերը գրելիս սիրտս կոտրվում է, բայց խիղճս թույլ չի տալիս խաղալ։ Երկիրը ներկայացնելը մեծագույն պատիվ է ֆուտբոլիստի կարիերայում, բայց դա նաև ընտրություն է:
Ես հրաժարվում եմ խաղալ ֆուտբոլիստների դեմ, ովքեր ներկայացնում են Ռուսաստանի արժեքներն ու սկզբունքները։ Ես հրաժարվում եմ խաղադաշտում կանգնել իմ երկրի գույներով և լսել Ռուսաստանի օրհներգը։ Ես հրաժարվում եմ մասնակցել մրցաշարինն, որն օրինական է ճանաչում Ռուսաստանի կառավարության գործողությունները»,- գրել է Շչեսնին Instagram-ում։