Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է մրցաշրջանի մնացած հատվածի սպասելիքներով։ Լապորտան հույս ունի պայքարել տիտղոսի համար։
«Ես վաղուց եմ ասում, որ Լա Լիգայում հաղթելն այս մրցաշրջանի մեր նպատակներից մեկն է, և այդպես էլ մնում է։
Մենք հասկանում ենք, որ դժվար է լինելու, քանի որ սկզբում մենք այնքան լավը չէինք, որքան հիմա։ Բայց, պնդում եմ, դեռ շատ բան ունենք բարելավելու։
Մենք օրեցօր գնում ենք կատարելագործման ճանապարհով, և ես գոհ եմ դրանից։ Մեր հավակնությունն է փորձել հաղթել այն մրցաշարերում, որոնց մենք մասնակցում ենք»,- մեջբերում է Լապորտային Marca-ն: