VBET ՀՊԼ-ի 19-րդ տուրի շրջանակում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում գրանցվեց մեկ գոլ․ տանտերերի կազմում աչքի ընկավ Ֆիրմինուն։
Այսպիսով «Փյունիկը» հաղթեց 1-0 հաշվով և 38 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում։
ԲԿՄԱ-ն 7 միավորով վերջին՝ 9-րդ հորիզոնականում է։