ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն այլևս չի ցանկանում խաղալ փարիզյան ակումբի կազմում, հայտնում է Marca-ն։
Ֆուտբոլիստը մերժել է ֆրանսիական ակումբի ղեկավարության վերջին առաջարկը։ Այս մասին հայտնի է դարձել իսպանական մամուլին։
Մբապեն հստակ որոշել է իր ապագան. ֆրանսիացի ռմբարկուն մտադիր է հաջորդ մրցաշրջանից հանդես գալ Մադրիդի «Ռեալում»։ Մբապեն «սերուցքայիններին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալը» վստահ է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի միաժամանակյա տրանսֆերների հնարավորության հարցում։ Մանրամասներն՝ այստեղ։