Ռուսաստանի չմշկասահքի հավաքականը բաց կթողնի Նորվեգիայում կայանալիք դասական բազմամարտի աշխարհի առաջնությունը։
Այս մասին չմշկորդուհի Օլգա Ֆատկուլինան գրել է իր Instagram-ում։
«Ցավում եմ, մրցաշրջանն ավարտված է։ Ավաղ, ծրագրերն այլ էին։ Մենք՝ Ռուսաստանի հավաքականը, չենք մասնակցում աշխարհի առաջնությանը»,- գրել է Ֆատկուլինան։
Ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի չմշկասահքի միության ղեկավար Ալեքսեյ Կրավցովը։ «Որոշումն ընդունվել է փակ օդային տարածքի, թռիչքների չեղարկման հետ կապված»,- ասել է նա Match TV-ին։