Լեհաստանի հավաքականի խոսնակ Յակուբ Կվյատկովսկին մեկնաբանել է Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարի Կուլեշայի հայտարարությունը, թե ազգային հավաքականը մտադիր չէ Ռուսաստանի հավաքականի հետ խաղալ ԱԱ-2022-ի ընտրական խաղում։
«Մենք տեղյակ ենք բոլոր հետևանքների մասին և պատրաստ ենք տեխնիկական պարտությանը։
Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան շատ հեռուն է գնացել, և արդեն ուշ է փոխել մեր դիրքորոշումը»,- ասել է Կվյատկովսկին Чемпионат-ին։
Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների հանդիպումը պետք է կայանա մարտի 24-ին, իսկ մարտի 29-ին այս զույգի հաղթողը կխաղա Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։