ՌՖՄ պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովն արձագանքել է Լեհաստանի հավաքականի՝ Ռուսաստանի ընտրանու հետ խաղից հրաժարվելուն․
«Լեհաստանի դիրքորոշումը բացարձակապես սխալ է։ ՖԻՖԱ-ի որոշումը հանդիպման անցկացման վայրի վերաբերյալ չկա։ Տեխնիկական պարտություն Լեհաստանին, և մենք առաջ ենք շարժվում։
Այլ լուծումներ չեն լինի։ Եթե չգնանք, ուրեմն մեզ պարտություն կհաշվեն։ Պատմության մեջ արդեն եղել է, որ Իսպանիան մեզ մոտ չեկավ։ Տեխնիկական պարտություն է ստացել. սա կանոնակարգ է, այնտեղ ամեն ինչ հստակ գրված է։
Սպորտային սկզբո՞ւնք. ․․ Այդ ամենի համար մենք մեղավոր չենք, ոչ էլ ՖԻՖԱ-ն, այլ մեղավոր է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիան։ Թող պատասխանատվություն կրեն»,- մեջբերում է ՌՖՄ պատվավոր նախագահին Спорт-Экспресс-ը։