Մադրիդի «Ռեալը» վստահ է Կիլիան Մբապեի և Էրլինգ Հոլանդի միաժամանակյա տրանսֆերների հնարավորության վրա։
Մադրիդյան ակումբը մի քանի շաբաթ է, ինչ վերլուծում է սեփական ֆինանսական հնարավորություններն ու եկամուտները։ Մադրիդի «Ռեալը» եկել է այն եզրակացության, որ կարող է իրեն թույլ տալ երկու հարձակվողների տրանսֆերները, գրում է Marca-ն։
Պատճառներից մեկը, թե ինչու են «սերուցքայինները» ցանկանում պայմանագիր կնքել ինչպես դորտմունդցիների, այնպես էլ ՊՍԺ-ի ֆուտբոլիստի հետ, մրցակիցների վրա հոգեբանորեն ազդելու ցանկությունն է։
Մադրիդի «Ռեալը» պետք է տարեկան մոտ 100 միլիոն եվրո ծախսի Մբապեի և Հոլանդի աշխատավարձերի վրա՝ հարկերը ներառյալ, սակայն ակումբը լավատես է: