Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո իր խաղից։
«Սպորտինգից «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը փոխեց իմ կյանքը. 36 տարեկանում «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալը նույնպես շատ հաճելի պահ էր իմ կյանքում, ինչպես նաև այն, որ ես բազմազավակ հայր եմ, նվաճեցի այդքան ֆուտբոլային գավաթներ, ցույց տվեցի այն ամենը, ինչ կարող էի, մի էջ գրեցի ֆուտբոլի պատմության մեջ։
Բայց բացի դրանից, ես ցանկանում էի վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ» և ինքս ինձ ապացուցել, որ կարող եմ բարձր մակարդակով խաղալ: Կարծում եմ՝ արդարացրեցի սպասելիքները։ Միգուցե մարդիկ սպասում էին մեկ այլ Կրիշտիանուի։ Բայց ոչ, դա հակառակն է:
Ես լավ սկսեցի, սկսեցի գոլեր խփել, հիմնականում Չեմպիոնների լիգայում, որտեղ գոլեր եմ խփում գրեթե յուրաքանչյուր խաղում։ Ես ինձ լավ եմ զգում, հաճելի էր այսքան տարի անց վերադառնալ տուն: Ինձ համար դա մեծ հպարտություն է»,- ասել է մանկունիանցիների հարձակվողը DAZN-ի հետ հարցազրույցի ժամանակ։