«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և գործակալ Մինո Ռայոլան հանդիպել են Մոնակոյում։
Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հանդիպումը կայացել է փետրվարի 16-ին։ Դրան մասնակցել է նաև Խորդի Կրոյֆը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիայից», ինչպես նաև կատալոնական թիմն ուժեղացնելու մի շարք այլ տարբերակներ։