«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա իսպանացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում MLS-ի ակումբները։
Մասնավորապես, «Ինտեր Մայամին» ցանկանում է իր շարքերում տեսնել Բուսկետսին։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։