Միշել Պլատինին անվանել է Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի ակումբներ փոխելը սխալ։
«Ես հարգում եմ Ռոնալդուին և Մեսսիին, բայց ես ինքս ավարտեցի կարիերաս 32 տարեկանում, չնայած կարող էի տեղափոխվել «Բարսելոնա» կամ «Մարսել»: Բայց ես ուզում էի հիշվեի որպես մեկ ակումբի ֆուտբոլիստ [«Յուվենտուսի»], որի հետ ես պատմություն կերտեցի:
Ռոնալդուն Մադրիդի «Ռեալն» է, իսկ Մեսսին՝ «Բարսելոնան»: Եթե ես նրանց տեղը լինեի, կգնայի ԱՄՆ կամ Չինաստան, բայց չէի տեղափոխվի այլ գրանդ ակումբ»,- ասել է ֆրանսիացին La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում։
Մեսսին «Բարսայից» ՊՍԺ է տեղափոխվել անցած ամառ: Ռոնալդուն 2018 թվականին հեռացավ «Ռեալից» և տեղափոխվեց «Յուվենտուս», իսկ անցյալ ամառ պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։