«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն կրկնել է Անդրեյ Շևչենկոյի եզակի ցուցանիշը։
Ա Սերիայի 27-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում (1-1) 22-ամյա հարձակվողը 29-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը։
Պորտուգալացին դարձավ «ռոսոներիների» պատմության մեջ միայն երկրորդ խաղացողը Շևչենկոյից հետո, ով կարողացավ գոլ խփել շաբաթվա բոլոր յոթ օրերին։
Ընդհանուր առմամբ, 2019 թվականից «Միլանում» հանդես եկող Լեաուն Իտալիայի առաջնությունում 20 գոլ ունի իր ակտիվում։ Նա երրորդ խաղացողն է Պորտուգալիայից, ով Ա Սերիայում հասել է այս ցուցանիշին՝ Ռուի Կոստայից (42) և Կրիշտիանու Ռոնալդուից (81) հետո: