«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ Ռոմելու Լուկակուն մնում է ակումբի համար կարևոր խաղացող։ Այժմ «Չելսին» չի մտածում ռմբարկուից բաժանվելու մասին։
«Մենք չենք ցանկանում բաժանվել Ռոմելուից: Ամեն ինչ շատ նորմալ է։ Ֆուտբոլիստները վերադառնում են վնասվածքներից։ Լուկակուն մեզ համար մնում է կարեւոր խաղացող»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Football.London-ը։
Հիշեցնենք, որ Լուկակուն կորցրել է տեղը «Չելսիի» հիմնական կազմում։