«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը ցանկանում է վաճառել ակումբը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հաղորդվում է, որ մի քանի մասնավոր ընկերություններ և ամերիկյան ֆիրմաներ միանգամից պոտենցիալ առաջարկներ են պատրաստում։
«Չելսին» գնահատվում է մոտ երկու միլիարդ եվրո։ Սպասվում է, որ գործարքը կլինի խոշորագույններից մեկը եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ:
Այնուամենայնիվ, վաճառքի գործընթացի հետ կապված զգալի մտահոգություններ կան: Մեծ Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Աբրամովիչի նկատմամբ.
Այս դեպքում գործարարը չի կարողանա գործարքի գնալ` տեղական օրենքների համաձայն։