Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն արձագանքել է լուրերին, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կոնֆլիկտի պատճառով ռուսական ակումբներն ու հավաքականները խաղալու են չեզոք մարզադաշտերում։
«Այստեղ ի՞նչ անվտանգության մասին է խոսքը։ Լեհերը պարզապես փորձում են խուսափել ամոթալի, ջախջախիչ պարտությունից ու սարսափելի սուլոցներից։
Գումարած, նրանք ցանկանում են փրկվել սեփական երկրպագուների ատելությունից այն պատճառով, որ չեն կարողանա ոչ մի գոլ խփել մեր դարպասը։ Նրանք փորձում են ինչ-որ քաղաքական օրակարգ առաջացնել, քանի որ վախենում են ռուս մարզիկներից։
Եվ դա ճիշտ է, քանի որ ռուսական թիմերը լավագույններից են աշխարհում»,- Sport24-ի թղթակից Տիգրան Հարությունյանին տված հարցազրույցում ասել է Միլոնովը։
Ավելի վաղ Լեհաստանի, Չեխիայի և Շվեդիայի ազգային ֆեդերացիաների մամուլի ծառայությունները հայտարարություններ են հրապարակել, որտեղ հայտարարել են Ռուսաստանի տարածքում ընտրական խաղերի անցկացման անթույլատրելիության մասին։ Մանրամասներն՝ այստեղ։