Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է իր վիճակագրությունից.
«Դու պետք է խելացի լինես և հասկանաս, որ 18, 20 կամ 25 տարեկանում դու նույնը չես, ինչ 35-ում: Հասունության, փորձի, խելացիության շնորհիվ հասկանում ես, որ կարող ես ինչ-որ բան կորցնել՝ այլ բան ձեռք բերելու համար: Ձեզ անհրաժեշտ է ճիշտ հավասարակշռություն, որպեսզի շարունակեք մրցել ամենաբարձր մակարդակով:
Դա հեշտ չէ, բայց իմ դեպքում հեշտ է թվում: Քանի որ տարիների ընթացքում իմ վիճակագրությունն ինքնին խոսուն է: Պետք չէ ինձ ասել, որ ես շատ լավն եմ, դրա համար կա վիճակագրություն։ Փաստերը մնում են փաստ, ուրիշ ոչինչ կարևոր չէ:
Այդ իսկ պատճառով ես շատ գոհ եմ իմ մարզավիճակից: Ես դեռ գոլեր եմ խփում և օգնում թիմին թե՛ ազգային հավաքականի, թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, և այդ պատճառով ցանկանում եմ շարունակել նույն ոգով»,- մեջբերում է հարձակվողին DAZN-ը։