Vbet ՀՊԼ 19-րդ տուրում «Ալաշկերտն» այսօր՝ փետրվարի 25-ին, սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Այս խաղում գրանցվեց միայն մեկ գոլ․ հանդիպման 96-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Յուսուֆ Օտուբանջոն։ Հատկանշական է, որ ՀՊԼ-ի վերջին 5 խաղերում առաջնության առաջատար «Արարատ-Արմենիան» ոչ մի գնդակ բաց չի թողել սեփական դարպասը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 48 միավոր։
«Ալաշկերտն» իր ակտիվում ունի 21 միավոր և 5-րդ տեղում է։