Հայտնի դերասան և «Զենիթի» երկրպագու Միխայիլ Բոյարսկին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխության մասին։
«Դա սպասելի էր. մինչև վերջին րոպեն չէի ուզում հավատալ, բայց այդպես է։
Սանկտ Պետերբուրգը զրկվեց մեծ տոնից ու Չեմպիոնների լիգայի լավագույն եզրափակիչից։
Հիանալի կլիներ, դրանում կասկած չկա։ Ափսոս, ես վրդովված եմ ՈՒԵՖԱ-ի այս որոշումից»,- ասել է Բոյարսկին Sport24-ի թղթակից Միխայիլ Մոժարովսկուն տված հարցազրույցում։