Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը չի անցկացվի Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: ՈՒԵՖԱ-ն նման որոշում է կայացրել կապված վերջին օրերին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձահարած ռազմական գործողությունների հետ:
ՈՒԵՖԱ-ն հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի մայիսի 28-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: