«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է կատալոնական թիմի՝ ԵԼ 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (4-2).
«Կարծում եմ՝ մենք հիանալի հանդիպում անցկացրինք: Մենք լավ խաղեր ու արդյունքներ ենք գրանցում: Այո, դեռ շատ ենք գոլեր բաց թողնում, բայց պետք է ուրախ լինենք, որ անցանք հաջորդ փուլ:
Հիանալի 4 գոլեր էին: Եվ ամենակարևորն այն է, որ նրանք մեզ օգնեցին հասնել մեր նպատակներին: Չպետք է կորցնենք հավատը մեր ուժերի նկատմամբ: Եթե շարունակենք այսպես խաղալ, մեծ արդյունքներ կլինեն»,- Ալբայի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ «Նապոլին» ավարտել է ելույթները մրցաշարում: