«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ անցկացրած խաղից հետո կիսվել է տպավորություններով: Հանդիպումն ավարտվել է իտալական թիմի՝ 2-4 հաշվով պարտությամբ.
«Բաց թողած երկու արագ գոլերից հետո կարողացանք վերադառնալ խաղին, բայց ընդմիջումից առաջ երրորդը բաց թողեցինք, և ամեն ինչ ավելի բարդացավ: Հիասթափեցրեցինք մեր երկրպագուներին: Խաղից հետո իսկական աժիոտաժ էր, զգացվում էր «Մարադոնայի գործոնը», ինչը հիանալի էր: Մենք ցանկանում էինք մեր լավագույն ֆուտբոլը ցույց տալ այդ իրավիճակում, բայց, ցավոք, չկարողացանք դա անել»,- Սպալետիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնաան կայքը:
Հիշեցնենք՝ առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով: Այսպիսով, «Բարսելոնան» դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ «Նապոլին» ավարտել է ելույթները մրցաշարում: